11 Մայիսի, 2023

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ այն, ինչ այսօր վաղ առավոտյան տեղի ունեցավ Սոթքում, Ադրբեջանի կողմից սադրանք է, որով ցանկանում են հարվածել բանակցային գործընթացին։

«Ադրբեջանը փորձում է զրոյացնել այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում: Սադրելով` Ադրբեջանը նպատակ ունի խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։

«Փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի ու պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բացառապես բանակցություններում գրանցված որևէ առաջընթաց զրոյացնելու համար։ Սա է տեղի ունենում հիմա»,- նշեց նա։

kotayk

Լրահոս