20 Հունվարի, 2017

Այսօր՝ հունվարի 20-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչմերուկում՝ Երկրապահ կամավորականների միության շենքի մոտ, բախվել են Opel մակնիշի 35 AV 395 համարանիշի, Nissan մակնիշի 35 AG 139 համարանիշի, Peugeօt մակնիշի 24 OU 764 համարանիշի, Mercedes մակնիշի 34 FC 562 համարանիշի, ГАЗ 31 մակնիշի 13 SA 001 համարանիշի և Opel մակնիշի 31 OU 905 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է ավագ տեսուչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

kotayk

Լրահոս