29 Ապրիլի, 2022

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:55-ի սահմաններում  Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ի հարևանությամբ, բախվել են Mercedes և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից երկուսին արգելափակված ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

kotayk

Լրահոս