29 Ապրիլի, 2022

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Բերդ քաղաքի բնակիչ՝ 67-ամյա Վանիկ Խ-ն իր վարած ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 25 կմ հատվածին հարակից տարածքում գտնվող «Քամուտ Ղարշ» կոչվող սարամասում՝ դաշտամիջյան ճանապարհին, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և մոտ 500 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshya.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վանիկ Խ-ն տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Բերդի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ պատգարակով դին մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Բերդ» բժշկական կենտրոնիկ դի տեղափոխող ավտոմեքենային։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Բերդի բաժի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լոբյանի գլխավորությամբ։  Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կետրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը  փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի, բաժնի պետի տեղակալ Արգամ Մայիլյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Մայիլյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում մահացածի կինը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը ամուսնու և ընկերուհու հետ գնում էր սիբեխ հավաքելու, և նշված հատվածում իրենք իջել են, և ամուսինը մեքենայի հետընթացի ժամանակ չի կարողացել կառավարել այն և գլորվել է ձորը։

kotayk

Լրահոս