2 Մայիսի, 2022

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն, որտեղ ժամը 17:20–ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանն ու ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի և ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

kotayk

Լրահոս