18 Մայիսի, 2024

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոստիկանական աղբյուրների տեղեկացմամբ, մեկ շաբաթից ավելի Երեւանում ընթացող հակաիշխանական ցույցերը ցրելու ոստիկանական գործողությունները համակարգում եւ ղեկավարում է ոչ թե ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, այլ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Տավուշեցի Վահե Ղազարյանի մասին մեկ շաբաթ առաջ լուրեր տարածվեցին, որ նա արձակուրդ է մեկնել: Լուրը պաշտոնապես հերքվեց, սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ նա արձակուրդային տրամադրությունների մեջ է: Իսկ ցուցարարներին ցրելու, ծեծելու, բերման ենթարկելու ինստրուկտաժն իրականացնում է երիտասարդ փոխնախարարը, ով անձամբ է հետեւում այդ աշխատանքներին, եւ ոստիկանների դաժանությունն էլ նրա կողմից է խրախուսվում։

Ըստ ոստիկանական աղբյուրների, վարչապետն Արփինե Սարգսյանին խոստացել է՝ այս աշխատանքը «պատվով» կատարելու դեպքում առաջ տանել` համակարգի ղեկավարումը վստահելով նրան, իսկ Վահե Ղազարյանին իր անվտանգությունն ապահովող կառույցի՝ ՊՊԾ ղեկավար նշանակել։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ սորոսական ՀԿ-ները քար անտարբերություն են դրսեւորում ոստիկանական վայրագություններին եւ երբեմն էլ արդարացնում նրանց քայլերը, քանի որ Արփինե Սարգսյանը նրանց սիրելի պաշտոնյան է»:

kotayk

Լրահոս