1 Նոյեմբերի, 2022

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց, որտեղ, ցավոք, բժիշկներն անզոր են եղել փրկել երեխայի կյանքը։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մինո Մխիթարյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մքոյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցից վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղ էլ նա ներկայացվել է Ախուրյանի քննչական բաժին։

Վրաերթի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մինչ քննիչի՝ դեպքի վայր ժամանելը, դեպքի վայրում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի հանձնարարականով տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

kotayk

Լրահոս