5 Մայիսի, 2024

Երեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:50-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի քաղաքներից մեկի տան բակում դի կա։

Ինչպես Shamshyan.com-ը  դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու պարեկները, որոնք տան բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ 25-ամյա տղամարդու դի՝ կողքին էլ «ՄՌ27Մ» տիպի հրացան։

Դեպքի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վերդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Ոստիկանները ու քննիչները պարզել են, որ ժամը 20:25-ի սահմանում տղամարդն իր հայրական տան բակում, նշված հրացանով գլխին կրակելու միջոցով, ինքնասպանություն է գործել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ որդու դի գտել է հայրը, իսկ հրացանը, որով տեղի է ունեցել ինքնասպանությունը, հաշվառված է հոր անվամբ։

kotayk

Լրահոս