5 Մայիսի, 2024

44-օրյա պատերազմի մասնակցի՝ Իշխան Գեւորգյանի 72 ժամ տեւած նստացույցն ավարտվեց կառաավրության մոտ: Նա իր ընկերների հետ  շուրջօրյա հերթապահություն կանցկացնի՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ավարտվեց իմ նստելու 72 ժամը:

Զորակցությունս բոլոր քաղբանտարկյալներին։

Ծանոթացա բազում իրական հայերի հետ, ովքեր նույնպես այս ամենի հետ հաշտ չեն:

Ժամը 3-ին իմացա, որ Բագրատ Սրբազանը Տավուշում պայքարող հայերի հետ գալու է Երևան:

Մենք որոշեցինք շուրջօրյա հերթափոխ սահմանել ու այստեղ ստեղծել այս իրավիճակի հետ անհաշտ մարդկանց անկյուն:

Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք, քննարկենք այս վիճակից դուրս գալու ուղիները, վերջում դիմավորենք երթը` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ:

Համեցեք ամեն օր նույն վայր:

#Եսհաշտչեմ:

Դու էլ հաշտ մի եղիր։

Հ.Գ. Պայքարը Շարունակվում է:
Տարածեք թող մարդիկ իմանա։

Այս գիշեր իմ ընկերներ Անդոն ու Արմանն են լինելու տեղում»։

kotayk

Լրահոս