16 Հունիսի, 2022

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրում է.

«Արդեն կարող ենք պաշտոնապես հաստատված համարել գլխավոր դատախազի պաշտոնում Աննա Վաչդապետյանի նշանակման տեղեկությունը:

Աննան 36 տարեկան է, քրեական իրավունքի լավ մասնագետ: Հետն աշխատել եմ վճռաբեկ դատարանում:

Բայց Աննան աչքի ընկավ մեկ այլ դեպքով: Նրա էլեկտրոնային փոստից արտահոսք եղավ, ինչից էլ բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանի իրավական հարցերով օգնական աշխատող Աննա Վարդապետյանը անօրինական միջամտություն է կատարում քննչական մարմնի գործունեությանը: Այդ արարքը հանցագործություն է, որը կոծկվեց նաև այս պահին գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից:

Արթուրն ի լուր աշխարհի արդարացնել փորձեց Աննային պնդելով, թե նա ընդամենը մասնագիտական խորհրդատվություն է մատուցել քննիչին:

Բայց Աննան մի կարևոր բան չգիտի: Նա չգիտի, թե Նիկոլի ընտրությունն ինչու է կանգնել հենց իր վրա:Բանն այն է, որ Նիկոլի համար այս պահին ամենավերահսկելի թեկնածում և ապագայում գլխավոր դատախազը հենց Աննան է: Հանցանքի փաստը գրանցված է, սակայն պինդ պահվում է այն օրվա համար, երբ Աննան հանկարծ որոշի ցույց տալ ինքնուրույնություն:

Բայց Նիկոլն էլ մեկ ուրիշ կարևոր բան չգիտի: Աննան երբեք ինքնուրույնություն ցույց տալու փորձ անգամ չի անի: Աննան սովոր չէ ինքնուրույն և անկախ լինելուն:

 

kotayk

Լրահոս