4 Մայիսի, 2024

Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությա ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում խոշոր ավոտվթար է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները նշված վայրում հայտնաբերել են 2 «Mercedes», «Toyota Camry» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ:

Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:

«Toyota»-ի վարորդ Տ. Հարությունյանը հեռուստահաղորդավար է, նա նախկինում աշխատել է «Դար 21» հեռուստաըկերությունում, վարել է «Face Control» հաղորդումը:

kotayk

Լրահոս