4 Մայիսի, 2024

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը մեկնում է Եգիպտոսի մայրաքաղաք՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ իսրայելական կողմի հետ բանակցություններն ավարտելու մտադրությամբ։ Այս մասին ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։

«ՀԱՄԱՍ»-ը ուսումնասիրել է ստացված հրադադարի առաջարկը, դրական է արձագանքել դրան և մեկնում է Կահիրե՝ համաձայնության հասնելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

ԱՄՆ ԿՀՎ-ի ղեկավար Ուիլյամ Բըրնսը երեկ ժամանել է Կահիրե՝ մասնակցելու իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններին, գրում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության ծառայությունների աղբյուրին և Կահիրեի օդանավակայանի երեք աղբյուրներին։

kotayk

Լրահոս