16 Հունիսի, 2022

Համաժողովրդական շարժման ակտիվիստ Հայկ Կիսեբլյանն արձանագրում է.

Հողատու կապիտուլյանտն այսօր կրկին վայրահաչեց 3-րդ նախագահի հասցեին, կրկին առաջ քաշելով իր կլանի այն թեզը, թե «Արցախը վաղուց էր հանձնված Ադրբեջանին։ Նախկինները ծախել էին արդեն»։
Մի բան, որ ոչ մի բանիմաց ու գիտակից մարդու ուղեղում չի՛ կարող տեղադրվել։ Դա միայն ինքնաբավության համար է, սեփական «հոգին թեթևացնելու» ինքնախաբեություն, որի վրա էլ հենց այսօր հիմնված է Փաշինյանի կլանի իշխանությունը։
Ցանկացած մարդ ինքն իրեն հարցեր կունենար տալու։
1. Բա որ «նախկինները» արդեն Արցախը հանձնել էին, էլ ի՞նչու պատերազմ եղավ ու հազարավոր անմեղ տղերք զոհվեցին։
2. Բա որ «նախկինները» Արցախը հանձնել էին, ի՞նչու այս 3-4 փաշինյանական կլանի առաջին 2 տարիներին այդ մասին ակնարկ էլ չլսեցինք իսկ 2020-ի խայտառակ պատերազմից հետո էլ, վերջին 2 տարում` չստացանք ոչ մի հիմնավոր ապացույց։ Միայն անոռուգլուխ բամբասանքներ։
3 . Որ «նախկինները» արդեն Արցախը հանձնել էին, բա որքանո՞վ դրա հետ կապ ունի Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհը։ Դա և՞ս «նախկինե՞րն են հանձնել», թե՞ իր կողմից է հավելյալ «նվեր», ի՞նչ իմանանք։
Էլի ու էլի հարցեր, որոնք առաջանում են բոլոր խելքը գլխին մարդկանց մոտ և չգտնելով պատասխաններ հեշտությամբ հասկանում ենք, որ սա Փաշինյանի հերթական ստախոսությունն է, էլ ի՞նչ երկար մնածենք

kotayk

Լրահոս