30 Հունիսի, 2022
Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի պատասխան օնիկ գասպարյանի (փոքրատառերը` հեղինակի-խմբ.) ուշացած խոստովանության, ինքն ուզել է, բայց նիկոլը չի թողել…

– օնիկ գասպարյան, եթե Նժդեհ կարդացած լինեիք և կրեիք նրա գաղափարախոսությունը, ապա կհիշեիք, որ

– Այն հրամանատարը, որն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի թելադրանքով և Հայրենիքի հանդեպ սրբազան պարտքով, այլ կատարում է իր վերադասի հրամանը միայն, նվաստ կատարող է ընդամենը, ոչ թե հրամանատար…

Ինքնակամ պոկեք ձեր գեներալի ուսադիրները, դուք արժանի չեք դրանց…

Ձեր մեղկության իրական պատկերը կտեսնեք այնտեղ, երբ կհանդիպեք ՏՂԵՐՔԻՆ…»:

kotayk

Լրահոս