16 Մարտի, 2023

Վերջին շրջանում հանրապետությունում թմրանյութաշրջանառության ծավալները հատել են բոլոր կարմիր գծերը։Ինչպես ողջ երկրի, այնպես էլ Գյումրու դպրոցներում (հատկապես ավագ) պարբերաբար անցկացվում են ծնողական ժողովներ, որտեղ ծնողներին զգուշավորության կոչ է արվում զերծ պահել իրենց երեխաներին հանցավոր սխեմայի մեջ հայտնվելուց։ Մասնավորապես տարբեր տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ դպրոցների հարակից տարածքներում թմրանյութերի շրջանառության, աշակերտներին թմրանյութ հյուրասիրելու(նույնիսկ կոնֆետի տեսքով),թմրանյութերի վաճառքի մեջ ներքաշելու և այլ դեպքերի մասին։ Պետության և երկրի ղեկավարությանը ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչպես է մի ողջ սերունդ կործանվում։

ՀԳ. Ղեկավարության անտարբեր վերաբերմունքը քաղաքացիներից շատերի մոտ մոտ մեծ դժգոհության առիթ է տվել։

ՀԳ. Ուշքի եկե՛ք, կորցնում ենք և հայրենիք և մի ողջ սերունդ։

kotayk

Լրահոս