22 Մարտի, 2022
«Ռուսական բանակի հետ մարտական ​​բախման ընթացքում 128-րդ առանձին լեռնային գրոհային բրիգադի գրոհայինները գերի են վերցրել ռուսական բանակի 47084 զորամասի տեղեկատվական-հոգեբանական հակազդման խմբի ղեկավարին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերեվարվել է Կոշել Ալեքսանդր Օլեգովիչը, ծնված 1982 թվականի ապրիլի 5-ին, անձնական համարը F-905994, զինվորական կոչումը՝ փոխգնդապետ։

128-րդ բրիգադը հայտնել է, որ Կոշելը գրավելուց անմիջապես հետո ռուսները զգալի ուժեր են նետել՝ փորձելով ազատել նրան։ Գերուն ազատելու հակառակորդի հուսահատ փորձերը ուկրաինական գրոհայինները բացատրել են նրանով, որ Կոշելը անմիջական կապի մեջ է եղել 58-րդ ռուսական բանակի հրամանատար Միխայիլ Զուսկի հետ, որին նա անձամբ ամեն օր հաղորդումներ էր ուղարկում։

«Հիմա գերեվարված Կոշելը վկայություն է տալիս մեր հակահետախուզության աշխատակիցներին»,- ասել են բրիգադից։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

kotayk

Լրահոս