29 Մարտի, 2022

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 26-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Տատյանա Բ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2020 թ. հունվարի 21-ից Նիդեռլանդների Թագավորության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

kotayk

Լրահոս