26 Ապրիլի, 2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության` 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, ֆիզիկական ներգործության, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 3-ական, հոգեկան ներգործության, խոշտանգման, բնակարանային գողության ու շորթման՝ 2-ական, վստահված գույքը հափշտակելու, համակարգչային հանցագործության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ինքնիրավչության, թմրամիջոցի մաքսանենգության, շրջանառությունն արգելված թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 11 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

kotayk

Լրահոս