9 Մարտի, 2022

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, ԱՄՆ ում բենզինը կթանկանա, սակայն ԱՄՆ վարչակազմը նման իրավիճակում ոչինչ անել չի կարող։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Հարցին, թե ինչ է նա մտադիր ասել ամերիկացի ժողովրդին բենզինի գների հետ կապված իրավիճակի վերաբերյալ, Բայդենը պատասխանել է.

«Նրանք կաճեն»,-այնուհետև նրան հարցրել են, թե ինչ կարող է անել դրա համար.

«Այժմ մենք քիչ բան կարող ենք անել :

Պատասխանատուն Ռուսաստանն է»,-ասել է ԱՄՆ ղեկավարը:

 

kotayk

Լրահոս