16 Ապրիլի, 2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ ուկրաինական իրադարձություններն իրեն ցեղասպանություն են թվում, տարակուսանք են առաջացրել ամերիկյան հետախուզության մեջ:Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդում է NBC-ն։

Նրա խոսքով՝ ամերիկյան հետախուզական ծառայությունների հասանելի տվյալները հակասում են ամերիկյան վարչակազմի ղեկավարի կարծիքին։ «Ցեղասպանության սահմանումը ներառում է էթնիկ խմբի կամ ազգի ոչնչացում, բայց մինչ այժմ մենք դա չենք նկատել»,- հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ հետախուզության անանուն պաշտոնյայի խոսքերը։

Ամերիկյան վարչակազմին չզարմացրեց Բայդենի կարծիքը, քանի որ նա այն բարձրաձայնել էր մասնավոր զրույցներում, սակայն Այովայում ելույթի ժամանակ առաջին դեմքի հրապարակային հայտարարությունը Սպիտակ տան ներկայացուցիչներին շփոթության մեջ գցեց։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վերջին շաբաթների ընթացքում սա ամերիկյան նախագահի երրորդ հայտարարությունն է, որը հակասում է սեփական վարչակազմի դիրքորոշմանը։

Բայդենը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց, որ ուկրաինական իրադարձություններն իրեն ցեղասպանություն են թվում։ Ամերիկացի առաջնորդը միաժամանակ նշել է, որ իրավաբանները պետք է գնահատական ​​տան կատարվողին։ Մինչ այդ նա նմանատիպ արտահայտություն էր օգտագործել Այովա նահանգում ելույթ ունենալիս։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ցեղասպանության մասին Բայդենի խոսքերը, նշել է, որ Կրեմլը կտրականապես համաձայն չէ նման հայտարարությունների հետ։ Նա նաև անընդունելի և աններելի է անվանել մի երկրի ղեկավարի նման հռետորաբանությունը, որի ռումբերը հարյուր հազարավոր մարդկանց կյանք են խլել ամբողջ աշխարհում։

 

kotayk

Լրահոս