8 Փետրվարի, 2022

Վերաքննիչ դատարանի բակում այսօր հջակցություն Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, ներկա էր նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով՝ այս իշխանության օրոք քաղաքական բանտարկյալները հասել են դատական իշխանություն, և սա աննախադեպ է:

«Այսօր Առուշ Առուշանյանի դատն է: Այս դատավորի ձեռքում է առանցքային հարցը, թե ինչպես է ընթանում քաղաքական բանտարկյալների ընթացքը: Մենք գիտենք, թե անցյալում նա ինչ որոշումներ է կայացրել, և վաղը մենք կիմանանք, թե արդյոք ինքն ունի՞ ճշգրիտ անկախ որոշում կայացնելու անկախությունը: Առուշ Առուշանյանը քաղաքական բանտարկյալ է: Եթե դատախազները փաստեր ունեն, թող ներկայացնեն, եթե ոչ, թող թույլ տան, որ ընտրված քաղաքապետը ծառայի իր համայնքին, և այնպես լինի, որ ՀՀ-ն չունենա հավելյալ քաղբանտարկյալներ»,-ասաց Հովհաննիսյանը:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավարի խոսքով՝ ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկածներն են Հայաստանի համար ապահովում քաղբանտարկյալների քանակ:

 

kotayk

Լրահոս