1 Մայիսի, 2022

Այս պահին Ֆրանսիայի հրապարակում իրավիճակը հանգիստ է, երթևեկությունն իրականացվում է անխոչընդոտ, որևէ փողոց փակ չէ:

Տարածքում կենտրոնացված են ոստիկանական մեծաթիվ ուժեր, որոնց բերել են ավտոբուսներով:

Նշենք նաև, որ Ֆրանսիայի հրապարակում այսօրվա հանրահավաքի վերջին կազմակերպչական, նախապատրաստական աշխատանքներն են տարվում, հավաքվում է բեմ:

168.am-ի տեսախցիկը Ֆրանսիայի հրապարակում ֆիքսել է նաև ոստիկանության բարձրաստիճան սպայական կազմին:

Մասնավորապես, այստեղ են ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանն ու Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

kotayk

Լրահոս