14 Ապրիլի, 2023

«Ազգային անվանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնողը ծավալուն հարցազրույց է տվել «Սիվիլնեթին», որում ասել է հստակ սուտ»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ իր  տեղեկությունների, ՀԱՊԿ օգնության փաթեթը հստակորեն պարունակում էր նաև սպառազինության աջակցություն։

«Ըստ իմ Դրա մասին մենք կարող ենք խոսել թե բաց աղբյուրներից, ասել է թե ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի ասածից, երկրորդ՝ ունեմ որոշակի տեղեկություններ կապված դրա հետ։

Նորից եմ ասում՝ Արմեն Գրիգորյանը ստել է, ասաց՝ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարություններից մեկի գնդապետը գալու էր, նստել Հայաստանում։ Ուրեմն այդ ամբողջ փաթեթից ինքը հասկացել էր այդ մեկ տողը»–ասաց նա։

kotayk

Լրահոս