3 Մայիսի, 2024

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն վտանգավոր է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։

Այս մասին Հունգարիայի արտգործնախարարը հայտարարել է LCI-ին տված հարցազրույցում։

«Եթե եվրոպացի կամ ամերիկացի զինվորները ոտք դնեն ուկրաինական հողին, դա կնշանակի, որ մենք անցել ենք ՆԱՏՕ-ի ներսում կարմիր գիծը։ Եթե ​​ՆԱՏՕ-ի անդամը զորք ուղարկի Ուկրաինա, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտություն կլինի։ Սա կնշանակի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ»,- ասել է Սիյարտոն:

Արտգործնախարարն ասել է, որ այս բոլոր հայտարարություններով Հունգարիան վախենում է «արագացնել պատերազմը»։ Դիվանագետն ասել է, որ Արևմուտքը պետք է «վերջացնի այս պատերազմը» և չմտածի «զինվորներ ուղարկելու կամ միջուկային զենք օգտագործելու» կամ «նոր զենք արտահանելու» մասին։

 

Լրահոս