12 Մայիսի, 2025

Ի՞նչ հոդված է դրված «նոյեմբերի իննի» մայր գործով, ի՞նչ որակավորում է տրվել քննչական մարմնի կամ գլխավոր դատախազության կողմից։ Այս մասին ԱԺ նիստին Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանից հետաքրքրվեց ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 2020 թվականի նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության ստորագրությունից հետո ԱԺ մոտ տեղի ունեցած դեպքերին:

«Նոյեմբերի իննին ի՞նչ գործողություն է եղել՝ սպանության փո՞րձ միայն Արարատ Միրզոյանի նկատմամբ, խուլիգանությո՞ւն, թե այնուամենայնիվ ուրիշ՝ իշխանության զավթման գործողություններ են տեղի ունեցել»,- հարցրեց Քոչարյանը:

ՔԿ նախագահը նկատեց, որ ոչ միայն Քոչարյանի նշած բոլոր մասերով, այլև վարույթ  է ընդունվել սահմանադրական կարգի և հիմունքների դեմ ուղղված հանցագործությունների մասով:
«Նոյեմբերի 9-ի, 10-ի տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված այս շաբաթ էլ և ամեն շաբաթ արդյունքը տեսանելի կլինի հանրությանը: Մենք դրա հետ կապված պարբերաբար հաղորդագրություններ կտարածենք, որպեսզի մինչև դատարան ուղարկելը հասկանան, թե քննչական կոմիտեն ինչ ծավալի աշխատանք է կատարում: Հավաստիացնում եմ Ձեզ՝ այդ աշխատանքը ամենօրյա է»,- շեշտեց Պողոսյանը:

Լրահոս