ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մամուլի քարտուղարի և հասարակության հետ կապերի բաժնի պետ Կարինե Տերտերյանը հայտարարել է աշխատանքից ազատվելու մասին։
«Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց հետ համագործակցել եմ այս ընթացքում։ Սա եղել է պատասխանատու ու կարևոր ճանապարհ, որի ընթացքում ջանացել եմ իմ ողջ նվիրումով ծառայել նախարարության նպատակներին և բարձր պահել ինչպես կառույցի, այնպես էլ նախարարի անունը։
Լիահույս եմ, որ աշխատանքիս ընթացքում հաջողվել է որոշակի ներդրում ունենալ թե՛ ոլորտի զարգացման, թե՛ նախարարության հեղինակության ամրապնդման գործում։
Թեև այս փուլն ավարտվում է, սակայն տեխնոլոգիական ոլորտի հետ կապս չեմ դադարեցնում։ Կարծում եմ, դեռ հնարավորություններ կլինեն շարունակելու համագործակցությունը՝ նոր ձևաչափով և նոր նախաձեռնություններով։
Շնորհակալ եմ վստահության ու աջակցելու համար, — գրել է ԲՏԱ մամլո արդեն նախկին խոսնակը։
48