12 Մայիսի, 2025
Մայիսի 16-ին Ալբանիայի մայրաքաղաքում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 6-րդ հանդիպումը։ Այստեղ  կհավաքվեն 44 եվրոպական երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ։

Հարավային Կովկասի երկրներից Վրաստանն ու Ադրբեջանն արդեն հայտարարել  են հրավեր ստանալու մասին։  Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մի քանի օր առաջ հայտարարել է մասնակցության մասին։ Ադրբեջանից դեռ հաստատում չկա։

Հայաստանն այս առումով լուռ է։

Panorama.am-ն ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանը ստացե՞լ է հավաքին մասնակցելու հրավեր։

«Հայաստանը հրավեր ստացել է և կարևորում է այս հարթակում ներգրավածությունը»,-հայտնեց նախարարությանը խոսնակը։

Հստակեցնող հարցին, այսինքն պաշտոնական Երևանը հաստատե՞լ է մասնակցությունը, Ա. Բադալյանն արձագանքեց. «Մասնակցության մասին կհայտնենք լրացուցիչ»։

Նշենք, որ նախորդ՝ հինգերորդ հանդիպումն անցկացվել է 2024-ի նոյեմբերին Բուդապեշտում։ Գագաթաժողովին մասնակցել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս