Պարզվել է, որ վիրավորը Շատին գյուղի բնակիչ 43-ամյա Խաժակ Ենոքյանն է, ով մարմնական վնասվածքներ է ստացել իր տանը:
Այնուհետև քրեական և համայնքային ոստիկանները, պարեկները, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քրեական վարչության քննիչները պարզել են, որ Խ. Ենոքյանը իր 18-ամյա դստեր լուսանկարները «TikTok» սոցիալական կայքով տարածելու հարցի շուրջ իր տան առաջին հարկում վիճաբանել է Վայոց ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ 22-ամյա Սամվել Մ.-ի հետ, որի ժամանակ Ս. Մ.-ն ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել Խ. Ենոքյանին՝ պատճառելով «մարմնի աջ կեսի ձախ թիկունքային, ձախ ազդրի վերին երրորդ շրջանի կտրած ծակած թափանցող վերքեր»:
Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալ Սամվել Մ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: