12 Մայիսի, 2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, հանդիպել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսի ուսանողներին: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող քրեակատարողական ոլորտի բարեփոխումները, Քրեակատարողական ծառայության գործունեությունը, ազատությունից զրկված անձանց համար առկա վերասոցիալականացման ծրագրերը, քրեակատարողական ոլորտում իրականացվող աշխատանքները, Պրոբացիայի ծառայության շահառու հանդիսացող անձանց հաջողության պատմությունները:

Սրբուհի Գալյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակներում առանձնակի կարևորվում է արդարադատության և, մասնավորապես, քրեական արդարադատության ոլորտում հայտնված անձանց իրավունքների և օրինական շահերի, դրանց լիարժեք իրացումն ապահովող երաշխիքային համակարգերի սահմանումն ու նորովի արժևորումը:

Նախարարն ընդգծել է, որ Քրեակատարողական նոր օրենսգրքի համատեքստում հատկապես կարևոր է ազատությունից զրկված անձանց իրավունքների օրինական շահերի պաշտպանությունը, և դրանց լիարժեք իրացման երաշխավորումը՝ հիմք ընդունելով ոլորտի միջազգային իրավաբանության պահանջներն և առաջադեմ երկրների փորձը:

Լրահոս