«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
Աշխատանքային այցով 2025 թվականի հունիսի 9-12-ը Հաագա (Նիդերլանդների Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի առաջատար մասնագետ Ժաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին եւ Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները»։