ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության գնդի 1-ին գումարտակի պարեկները մայիսի 8-ի գիշերը՝ ժամը 3.40-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում փորձել են կանգնեցնել անկանոն ընթացող «Նիսան» մակնիշի մեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել «կանգ առ» ազդանշանին:
Երվանդ Քոչարի փողոցում մեքենան կանգնել է, և ուղևորն իջնելով մեքենայից՝ դիմել է փախուստի՝ այդ ընթացքում նետելով «ՏՏ» ատրճանակի նմանվող առարկա և փամփուշտներով լիցքավորված պահեստատուփ:
Վարորդը և ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին, որտեղ պարզվել է, որ 38-ամյա վարորդը Դիլիջանի բնակիչ է, իսկ 30-ամյա ուղևորը՝ Երևանի:
Ավտոմեքենան տեղափոխվել է Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
61