ԿԳՄՍՆ որոշման համաձայն՝ բարձր որակի կրթություն ապահովելու համար նախատեսում են միավորել 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի ամբողջ տարածքում՝ 232 դպրոցների միավորմամբ:
Դրանք առավելապես վերաբերում է սահմանապահ գյուղերին: Շիրակի մարզում այդպիսի դպրոցների թիվը 48 է: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականներին:
Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն։
Արթիկ խոշորացված համայնքի Տուֆաշեն գյուղի դպրոցը կմիանա Հայրենյաց գյուղի դպրոցին։ Ամասիա համայնքի Ողջի և Մեղրաշատ գյուղերի դպրոցները կմիացվեն Բյուրակն գյուղի դպրոցին։ Ախուրյան համայնքում ևս կլինի դպրոցների օպտիմալացում` Գետքի դպրոցը կմիանա Երազգավորս գյուղի դպրոցին, Լեռնուտի միջնակարգ դպրոցը կմիանա Ջաջուռի միջնակարգ դպրոցին։
Նշենք, որ փակվող դպրոցների ցանկն ամբողջական չէ, Oragir.News-ը հարցում է ուղարկել Շիրակի մարզպետի աշխատակազմ։