24 Ապրիլի, 2023

Ադրբեջանական կողմը խստորեն դատապարտում է Երևանի Ազատության հրապարակում ջահերով երթի ժամանակ նախապես ծրագրված և կազմակերպված Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը։

Այս մասին իր Twitter-ում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։

«Հայաստանի կառավարությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու ատելության նման հանցագործությունները և այլատյաց քայլերը», – ընդգծել է դիվանագետը։

 

kotayk

Լրահոս