8 Ապրիլի, 2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հրապարակել, որում այլ երկրների դիվանագետներին նույնպես կոչ է արել վերադառնալ Կիև։

«Կիևցիների հետ Ուկրաինայի մայրաքաղաք են վերադառնում դիվանագիտական ​​ներկայացուցիչները, այլ երկրների դիվանագետները։ Թուրքիայի դեսպանատունը վերադարձել է երեկ։ Լիտվայի դեսպանը վերադարձել է այսօր։ Ավելի վաղ Սլովենիայի դեսպանատունը վերսկսել էր աշխատանքը։ Մենք անկեղծորեն երախտապարտ ենք Ուկրաինայի բարեկամներին, ովքեր դիվանագիտական ​​ժեստերի միջոցով մեզ աջակցում են. դա այժմ անհրաժեշտ է։ Սա խիզախություն է»,-ասել է Ուկրաինայի ղեկավարը։

«Բոլորի հետ, ովքեր համարձակ են: Վերադարձե՛ք»,-նշել է նա։

Լրահոս