14 Մայիսի, 2025

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես արդեն գիտեք, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակում է իր գործունեությունը Արցախի ներկայացուցչության շենքում՝ ք. Երևան, Նաիրի Զարյան փողոց, 17Ա հասցեում։

Այս ընթացքում Խորհուրդը կազմակերպել է մի շարք հանդիպումներ տարբեր անձանց, մասնագիտական խմբերի և կառույցների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին հուզող հարցերն ու խնդիրները, որոնք շարունակաբար հավաքագրվում և համակարգվում են։

Նշենք, որ Խորհուրդը շարունակում է իր հետևողական աշխատանքը՝ խնդիրների լուծման ուղիներ մշակելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ մեր հայրենակիցները կարող են իրենց հուզող հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները ներկայացնել Խորհրդին՝ գրելով Խորհրդի Facebook-յան էջին կամ ներկայանալով Խորհրդի գրասենյակ։

Ձեր կողմից ներկայացված խնդիրները կմշակվեն, կխմբավորվեն և դրանց լուծման ուղղությամբ կձեռնարկվեն համատեղ քայլեր։

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»։

Լրահոս