Հակակոռուպցիոն կոմիտեն գործարկել է թեժ գիծ. քաղաքացիները կարող են ավելի հեշտ ու արագ հաղորդել իրավախախտումների մասին․
«Թեժ գծի հեռախոսահամարն է՝ 011 900–035 (Էլ․ փոստի հասցե՝ [email protected]):
Մենք երաշխավորում ենք ձեր կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությունը, իսկ յուրաքանչյուր հաղորդման կապակցությամբ կձեռնարկվեն համապատասխան իրավական գործընթացներ։
Կոռուպցիայի դեմ պայքարը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է, և դրա դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն հանրության ակտիվ ներգրավվածությամբ, քանզի ձեր ակտիվ մասնակցությամբ ենք կառուցում արդար ու թափանցիկ հասարակություն։
Հիշե՛ք, որ միասին կարող ենք փոխել իրականությունը, ուստի՝ մի՛ լռեք կոռուպցիայի մասին, զանգահարե՛ք այսօր։
53