7 Հուլիսի, 2022

«Չորրորդ իշխանությունը» գրում է.

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ միանվագ դրամական պարգևատրում է հատկացրել պատգամավորներին, բայց միայն ՔՊ-ականներին։ Իսկ երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներից շատերը մոտ 250 հազար դրամով պակաս աշխատավարձ են ստացել, քանի որ փողոցային պայքարի ընթացքում նրանց ԱԺ նիստերից բացակայությունները Սիմոնյանը համարել է ոչ հարգելի:

Ժողովրդավարական երկրների օրենսդիր մարմինների նախագահները հենց այդպես էլ վարվում են։ Ում, երբ, ինչ և ինչքան ուզում տալիս են։ Իրենք են պետական միջոցները բաշխում ով իրենց հետ է օգտվում: Ով քննադատում է կամ դեմ է իրենց զրկվում է անգամ աշխատավարձից։ Այն պետությունները, որոնք ժողովրդավարության բարձրագույն կետում են, ընդհուպ դիտարկվում են որպես ժողովրդավարության բաստիոններ, կարող են ավելին թույլ տալ իրենց կամայնականորեն որոշել, թե ովքեր են հարգելի պատճառներով բացակայել օրենսդիրի նիստերից և ովքեր են հանդգնել բացակայել նիստերից ու այդ ընթացքում իրենց քաղաքական մանդատը օգտագործել այլ քաղաքական միջավայրում։ Սա է կանոնը. ով համաձայն չէ, կարող է մանդատը դնել ու հեռանալ»:

 

Լրահոս