19 Դեկտեմբերի, 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով Վահե Հովհաննիսյանին ազատել ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնին կնշանակվի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, իսկ Վահե Հովհաննիսյանը կնշանակվի ֆինանսների նախարարի պաշտոնին:

Լրահոս