Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց նիստում քննեց արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գ․ Մինասյանի որոշումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ի մամուլի ծառայությունից։
Ըստ ներկայացված հիմնավորումների դատավորի կողմից թվով 4 քաղաքացիական գործերով կայացված վճիռները հրապարակվել են և Հայցվորին տրամադրվել 1-ից 2 տարի ուշացմամբ, ինչի արդյունքում խախտվել են օրենքով սահմանված դատավարական իրավունքի նորմերի պահանջները:
Ելնելով վերոգրյալից Խորհուրդը որոշեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Որոշման կայացմանը մասնակցել է Խորհրդի 8 անդամ, խախտման որոշումն ընդունվել է միաձայն, սակայն տույժի տեսակին դեմ են քվեարկել Խորհրդի անդամներ Դավիթ Խաչատուրյանը և Անի Մխիթարյանը: