Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արդարադատությն նախարարությունում այսօր ունեցած ելույթում անդրադարձել է Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցին.
«Հույս ունեմ, որ տիկին Արփինե Սարգսյանը կստանձնի Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, ով ներգրավված է եղել Ոստիկանության բարեփոխումներում, Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքներում:
Շատ կարևորում եմ նոր ձևավորվող նախարարությունում ռազմավարությունները մշակող և իրականացնող թևը, որը տիկին Սարգսյանը, հույս ունեմ, կղեկավարի»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետն արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել Գրիգոր Մինասյանին։
9