12 Հունվարի, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգին։

Ըստ նրա, այդ համակարգը  բարեհաջող զարգանում է. «2022 թվականի հունիսին կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրի կամ գործարքների գրեթե զրոյական շրջանառություն ունենք: Արդեն հուլիսին 524 միլիոն դրամի շրջանառություն է արձանագրվել, օգոստոսին 846 միլիոն, սեպտեմբերին 1 միլիարդ 412 միլիոն, հոկտեմբերին 1 միլիարդ 838 միլիոն, նոյեմբերին 2 միլիարդ 231 միլիոն, դեկտեմբերին 2 միլիարդ 742 միլիոն դրամի շրջանառություն: Ըստ այդմ հուլիսից մինչև այսօր 800 միլիոն դրամ վերադարձվել է քաղաքացիներին»։

Փաշինյանի խոսքով, հետվճարի միջին չափը 3401 դրամ է։

Վարչապետն ընդգծել է նաև, որ կանխիկի շրջանառության կրճատման քաղաքականությունը հետևողականորեն պետք է շարունակել. «Որևէ պետական հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը: Այսինքն պետական հիմնարկ չպետք է լինի, որտեղ թղթադրամի երևալը նորմալ երևույթ լինի»։

 

Լրահոս