Բայրամովը «գոհունակություն է հայտնել Լաչինի ճանապարհով մեքենաների, այդ թվում ԿԽՄԿ-ի, ապրանքների և քաղաքացիների ազատ տեղաշարժի կապակցությամբ»։ Ադրբեջանի արտգործնախարարը հերթական անգամ ասել է, թե անհիմն են Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար լարված իրավիճակի մասին հայկական կողմի պնդումները։
Նշենք, որ այս հայտարարությամբ, փաստացի Բայրամովը հակադարձում է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։ Ի դեպ, Բաքուն դեռ չի կատարել դատարանի որոշումը բացել Լաչինի միջանցքը։