Հիմք համարելով նշած փորձաքննության արդյունքները Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից հետ է կանչվել շուկայից նշված արտադրանքները, ինչպես 27-ի արտադրության մնացորդները, այնպես էլ մինչ այսօր շուկայում վաճառվող «Արցախկաթի» թթվասերն ու մածունը և Առաջնեկի կաթնաշորը։
Կասեցվում է «Արցախկաթ» ընկերության մածունի և թթվասերի արտադրության առանձին գործառույթները, իսկ «Առաջնեկ» ՓԲԸ-ում հայտարարվելու է սանիտարական օր։
Խնդրում ենք, զերծ մնալ նշված ապրանքստեսակների այսօրվա գնումներից, իսկ գնված ապրանքները չօգտագործել, ինչպես նաև հայտնում ենք, որ չնայած հայտնաբերված մանրէին այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաճանմունք տվյալ մասով հիվանդներ չեն ընդունվել։