3 Ապրիլի, 2023

«Փիլիսոփայական հարթության մակարդակում, մեծ հաշվով, մեծ տարբերություն չկա «Պրիվե՛տ Ռոբ» կամ «Ալեն, Դավաճա՛ն» բացականչությունների վրա։

Իսկ եթե լուրջ, Դուք հասկանու՞մ եք, թե ի՞նչ գահավիժման մեջ ենք մենք գտնվում։
Ես Ալեն Սիմոնյանին ասելու բան չունեմ։

Ես Ձեզ եմ դիմում, հարգելի՛ բարեկամներ․ Դուք գիտակցու՞մ եք, որ այդ տղային տարել ու նստացրել եք Կարեն Դեմիրճյանի աթոռին։

Մի պահ պատկերացրեք, որ ժամանակին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը Կարեն Դեմիրճյանն էր, հիմա Ալեն Սիմոնյանը․․․

Չգիտեմ ի՞նչ ասեմ․․․ Ես չեմ համակերպվում այն մտքի հետ, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը․․․

Էս ի՞նչ եք անում, Նիկո՛լ․․․»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը հայտարարել են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի կենտրոնում Կասկադում թքել է իրեն դավաճան անվանած քաղաքացու աչքին:

Լրահոս