Ըստ նրա կանադահայ Կարեն Մկրտչյանն առաջին անգամ չէ, որ մոտեցել և վիրավորանք է հնչեցրել իր հասցեին։
«․․․առաջին անգամ մեկ ամիս առաջ արհամարհեցի, երկրորդ անգամ, բնական է, իր խոսքի ազատությանը և վիրավորանքին հակադրեցի իմ կարծիքը իր մասին, իմ ազատությունը, հետո ինքը մտավ ՖԲ եթեր և պատմեց կատարվածը»,-նշել է ԱԺ նախագահը։
Նա գրառման մեջ նաև հերքել է տեղեկությունը, թե ինքը 30-40 անվտանգության աշխատկից ունի։
«Ու միշտ տենց է լինելու, բնական է, որ մարդկանց զուգարաններում չեն ծեծելու ինչպես դաշնակցական Պողոս Պողոսյանին «պրիվետ ռոբ» ասելու համար, կամ մարդկանց վրա դալաններում չեն հարձակվելու, ինչպես Սերժի ժամանակ, մեր պատգամաորները ՀՀԿ-ի ժամանակվա թիկնազորները չունեն, որ մեկը մտածի, թե կարա խփի ու հետո երկար վազիի, և բնական է, որ ես 30-40 անվտանգության աշխատկից չունեմ, բայց մի բան «ականջներիդ օղ արեք», որ ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու ՀՀ օրինական իշխանությանը վիրավորելուն լինելու է օրինական պատասխան»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ կանադահայ Կարեն Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում երեկ հայտնել է, որ Ալեն Սիմոնյանը Կասկադում իր «երեսին է թքել»։