«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, տաղանդավոր ռեժիսոր Արթուր Սահակյանի հրավերով երեկ այցելել էի «Գոյ» թատրոն դիտելու մեր օրերի համար գերարդիական ներկայացում։ Խոսքը Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայի» մասին է։
Բեմադրությունը որակով էր։ Դերասանական կազմը պրոֆեսիոնալ։ Ի դեմս «Անասնաֆերմայի» կենդանիների դժվար էր զուգահեռներ չտանել մեր տնաբույծ «անասունների» հետ։
«Գոյ» թատրոնը կառավարությունն ուզում է փակել։ «Կենդանիներից» այլ բան չէր էլ սպասվում։ Մեր խնդիրը դա թույլ չտալն է, «Գոյի» կողքը կանգնելը։
Առաջարկում եմ այս իրավիճակում հաճախ այցելել «Գոյ» թատրոն (ի դեպ, այսօր, ժամը 19։00–ին «Գարեգին Նժդեհ․ իրական առասպել»–ն է)։ Դա ոչ միայն հոգևոր սնունդ ստանալու միջոց կլինի, այլ նաև թատրոնին աջակցելու յուրօրինակ ակցիա։ Հեղափոխական «անասունները» պետք է տեսնեն, որ «կճղակներով» չեն կարողանալու տրորել մշակութային այդ ինքնատիպ կառույցը։
#այցելեք_Գոյ
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
6