7 Հունիսի, 2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Նյու Յորքում Անվտանգության խորհրդի մոտ լրագրողներին ասել է, որ ՄԱԿ-ը չունի անկախ տեղեկատվության հասանելիություն ստուգելու, թե ինչպես է տեղի ունեցել Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումը:

«Սակայն մի բան պարզ է. սա Ուկրաինա ռուսական ներխուժման ևս մեկ կործանարար հետևանք է», – ասել է նա։

Գուտերեշը, հավաստիացնելով, որ ՄԱԿ-ը և գործընկերները շտապ օգնություն են ցուցաբերում տուժած տարածքներին, նշել է, որ առնվազն 16,000 մարդ արդեն տուն է կորցրել։

 

Լրահոս