mnews

7 Հունիսի, 2023
«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․

«Սիրելի հայրենակիցներ,

Հունիսի 10-ին լրանում է 44-օրյա պատերազմի լեգենդ ԺՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ 22 ամյակը, որի մայր Գայանեն, գտնվում է անազատության մեջ։

Ցավով ենք նշում, որ Գայանեն գտնվելով անազատության մեջ, չունի իր որդու տուն իր իսկ ծննդյան օրով այցելելու հնարավուրություն, ԲԱՅՑ Գայանեն ունի մեզ

Ուստի ՀՈՒՆԻՍԻ 9-ին, ԺԱՄԸ 23:00-ին, հրավիրում ենք Ձեզ, մասնակցելու ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՐԹԻ։

Մեկնարկը տրվելու է Եռաբլուր զինվորական պանթեոնի կամարից

Մոմերով շարժվելու ենք դեպի եկեղեցի

Ժամը 24:00-ին կայցելենք Ժորայի սուրբ շիրիմին և ԿՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ ՀԵՐՈՍԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԸ

Ժորա ջան, ճիշտ է չենք կարող մայրիկիդ տեղը լրացնել, բայց այդ օրը չենք կարող քեզ մենակ թողնել»։

Լրահոս