«Նախօրեին Ավան և Նոր Նորք դատարանի մոտ էի մոտոցիկլետով, հետաքրքրություն, վիճաբանություն եղավ, բայց նորմալ բարձրացա իմ դատական նիստին, լսվում էր Գայանե Հակոբյանի գործը»,-հայտնեց փաստաբանը:
Մկրտչյանի խոսքով նիստից վերադարձել նստել է մոտոցիկլետի վրա և արձանագրել է տարօրինակ վիճակ դիմապակու հատվածում, այն ուղղել է, բայց մոտոցիկլետի պահվածքն մի քիչ այլ է եղել, ժամանակ առ ժամաման անջատվում էր:
«Այսօր էլ նստել եմ իմ մոտոցիկլետը և Աշտարակ գնալու ճանապարհին վթարվեցի: Մեղավորը ես եմ պատճառը չդնենք տեխնիկական անսարքությունների վրա, ենթադրյալ ինտիրգներ չփնտրենք»,-ասաց փաստաբանը:
Տեղեկացնելով, որ նախաձեռնվել է վարույթ Քննչական կոմիտեում, իսկ քննիչը միայն իր հարբածության աստիճանն է ստուդել և վթարված մոտոցիկը և տաքսին տեղափոխել պահպանվող տարածք Արսեն Մկրտչյանը հավելեց. «Մոտոաշխարհում ամենատհաճ, ամենաթանկ և երկար բուժվող վիրահատություն է ինձ սպասվում:Հայտնել եմ որ ես եմ մեղավոր, բայց քննիչը մտածում է, որ ամիսներով այդ տրանսպորտային միջոցները կմնան պահպանվող տարածքում: Ինչ պետք է անեն, երբ մեղքս ընդունել եմ, երևի թե նրա համար ոչ չկարողանամ վաճառել և բուժմանս հոգսերը հոգամ»:
Փաստաբանը հայտնեց, որ եթե ցանկություն կունենան իրեն օգնել, կարող են անձնական նամակով գրել, կընդունի օգնությունը, բայց ոչ մեկից ոչ մի բան չի խնդրում:
«Ուղիղ խոսքս դիտորդների մի խումբ կա, որ անձնական նամակով գրել են, թե լավ ես լափում դրանց փողերը: Այնպես որ այսպես եմ պատասխանում նրանց»,-ասաց փաստաբանը և դիմեց դատավորներին, որոնք մոտ քննվում է իր վստահորդների գործերը խնդրելով հնարավորության դեպքում մեկ ամսով հետաձգել դրանք, քանի որ այդ ժամանակահատվածում նա նույնիսկ նստել չի կարողանա: