Փաշինյանը կառավարության նիստում շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ Վերին Լարսի անցակետով մեքենաների բացթողման ծավալի զգալի ավելացման համար։
«Այս հարցը մշտապես եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահի և ՌԴ կառավարության ղեկավարի հետ իմ քննարկումների օրակարգում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Պուտինին և վարչապետ Միշուստինին այս հարցում հետևողական աշխատանքի համար», – քննարկման ընթացքում հավելել է գործադիր մարմնի ղեկավարը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ Վերին Լարսի անցուղիները 11-ից հասել են 39-ի, ինչը շատ մեծ ու կարևոր փոփոխություն է։ «Մեր ռեկորդը օրական 300 բեռնատար էր, այսօր հասել է 1400-ի։ Ես կարծում եմ, որ սա մի լուծում է, որը հայկական բեռների համար որևէ խոչընդոտ չպետք է առաջացնի։ Ընդ որում, հնարավորություն կա անհրաժեշտության դեպքում մոդուլային լուծումներ էլ լինեն։ Իրոք, ռուսական կողմը շատ մեծ գործ է արել», – նկատել է նա։